Նոր Նորք Վարչական Շրջան
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Կանադայի Տորոնտո քաղաքի միջև ձևավորված համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Բարեկամության ավանդույթները նոր հարթություն տեղափոխելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Կանադայի թեմական խորհրդի անդամ, Կանադայի Տորոնտո քաղաքի Սուրբ երրորդություն հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհաննեսյանը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կայացած հանդիպման ընթացքում կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունների դերը՝ հայրենիք-սփյուռք հարաբերությունների ամրապնդման և երկկողմանի այցելություններով մշակութային արժեքների հարստացման առումով:
Սուրբ երրորդություն հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհաննեսյանը, ներկայացնելով խորհրդի հանձնախմբերի գործունեությունը, ցանկություն հայտնեց շարունակելու առկա բարեկամությունը՝ ամրագրելով այն մշակութային խմբերի փոխայցելություններով:
Հյուրերը եղան նաև Նոր Նորքի մշակույթի կենտրոնում, որտեղ նրանց հաճելի անակնկալ մատուցվեց կենտրոնի գեղարվեստական խմբերի կողմից:
Նոր Նորքի և Տորոնտոյի միջև հաստատված բարեկամության առաջին հիմնաքարը վարչական շրջանի 7-րդ զանգվածի հայ-կանադական պուրակն է, որտեղ առաջիկայում կիրականացվեն բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ: Նկարներ…